Սիրիայի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի գլխավոր շտաբի ղեկավար Ալի Աբդուլահ Այուբի հայտարարությանը:
Այուբը հայտարարել է, որ դրան նպաստել են ռուս գործընկերների ավիահարվածները:
«Ռուսական օդատիեզերական ուժերի հարվածները խաթանել են «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների ռազմական հնարավորությունները»,-հայտարարել է գլխավոր շտաբի ղեկավարը: