Ռուսական ավիացիան Սիրիայում օպերացիայի մեկնարկից հետո 112 ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետության» դիրքերին, հայտարարել է Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը:
Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևի խոսքերով` ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել զինյալների ուսուցման, կառավարման կետերի, կապի, սպառազինության արտադրման գործարաններին ու սպառազինության պահեստներին:
Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության գլխավոր հրամանատար գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը նշել է, որ ավիահարվածները հասցվում են միայն ստուգված ու հստակեցված թիրախներին, մինչ ավիահարվածները երկարատև ու քրտնաջան նախապատրաստություն է տարվում:
2015 թ սեպտեմբերի 30-ին ՌԴ Դաշնային խորհուրդը Վլադիմիր Պուտինի հայցից հետո միաձայն կերպով քվեարկեց արտերկրում Ռուսաստանի Զինված ուժերն օգտագործելու օգտին:
Դմիտրի Վինոգրադովը հրապարակել է ռուսական ռազմական ավիացիայի ինքնաթիռների լուսանկարները: