Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն մտադիր է Volkswagen-ի շուրջ բռնկված սկանդալի մասին ֆիլմ նկարահանել:
Ինչպես փոխանցում է Bloomberg-ը՝ Paramount Pictures ընկերությունը և ԴիԿապրիոյին պատկանող Appian Way պրոդյուսերական ըկերությունը հեղինակային իրավունք են ձեռք բերել օգտագործել «Չափազանց մեծ է, որպեսզի ձախողի» գրքի սյուժեն:
Նշվում է, որ հոլիվուդյան աստղին ոգեշնչել է Volkswagen-ի շուրջ բռնկված սկանդալը, քանի որ նա բնության պաշտպան է համարվում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Volkswagen ավտոկոնցերնը պակասացրել է մթնոլորտում թունավոր գազերի արտանետման մասին թեստերի արդյունքները: