«Սովետական տարիներին բոլորովին այլ էր: Տեղի էր ունենում մեծ, հանդիսավոր նիստ Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքում, որին մասնակցում էին երկրի առաջին դեմքերը»:
Ռուբեն Թովմասյան «Առավոտ»
Եվ սովետական տարիների այդ «բարի» ավանդույթը մնաց, մասնավորապես երկրի առաջին ու անձեռնմխելի դեմքերի եւ նրանց ամենակարողության ու անպատժելիության մասով: Հանդիսավոր նիստերն այդ մարդկանց շրջանակում հիմա էլ լինում են՝ պարզապես ավելի ճոխ տարբերակով: Դե, ամեն դեպքում, ժամանակները փոխվում են, էլ սովետական տարիները չեն, բայց սովետական շատ երեւույթներ՝ ինչպես կաշառք վերցնելը, թալանելը, տոհմի անդամներին պաշտոններ բաժանելը, անցել են նաեւ մեր օրեր: Այլ հարց է, որ Ռ. Թովմասյանը չի ցանկանա ընդունել, որ արատավոր երեւույթների մի մասն էլ «Սովետից» ստացած ժառանգություն է: