Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները լքում են իրենց դիրքերը՝ընթացքում մատակարարման լոգիստիկ համակարգը փոխելով ռազմամթերքով: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Իդլիբ, Համա, Դամասկոս, Հալեպ և Դեյր-էզ-Զոր մարզերում 33 ավիահարված է հասցվել ահաբեկիչների 32 օբյեկտների ուղղությամբ»,-հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ռուսական ավիացիան ուժգնացրել է հետախուզումը, տեղեկությունների վերլուծություն և մշակում է տեղի ունենում, որոնք ստացվում են ինչպես ռուսական միջոցներից, այնպես էլ Բաղդադում տեղեկատվական կենտրոնից:
«Անկասկած, տվյալ տեղեկատվության ստուգման և հաստատման համար մենք ուժգնացրել ենք ավիացիայի և անօդաչու սարքերի թռիչքների ինտենսիվությունը»,-հավելել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը: