2012 թ. նոյեմբերի 21-ին “Զվարթնոց” օդանավակայանի ճանապարհին Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ կրակելու առիթով հարուցված քրեական գործը դեռևս նախաքննութւան փուլում է: “Ժողովուրդը” հիշեցնում է, որ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հաստատել էր լուրը: Այնուհետև ոստիկանությունը տեղեկացրել էր, որ կրակողը`Էջմիածնի բնակիչ Աշոտ Կարապետյանը, հայտնաբերվել է, նրան ձերբակալել են, և հարուցվել է քրեական գործ: Դեպքից 4 ամիս է անցել, բայց որևէ առաջընթաց չկա: “Ժողովուրդ”-ը զրուցել է ՊՊԾ պետ Հրաչյա Հարությունյանի հետ` պարզելու, թե արդյոք ինքը գոհ է գործի ընթացքից: “Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, չեմ հետաքրքրվել, բայց կարծում եմ, որ այդ գործը լրիվ բացահայտված է: Որևէ չբացահայտված բան չի մնացել: Ոստիկանությունը նորմալ աշխատում է, շատ օպերատիվ արձագանքել է, և բռնել են կրակողին: Այդտեղ այլևս որևէ խնդիր չկա”,- նշել է նա:
Մանրամասները “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում