Փարիզի իշխանությունները սկսել են ավելի քան 700 ներգաղթյալների տարհանումը, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Le Parisien ֆրանսիական պարբերականին:
Տարհանման օպերացիան սկսվել է վաղ առավոտյան: Տարհանման համար իշխանությունները 26 ավտոբուս են տրամադրել: Սոցիալական աշխատակիցների խոսքով՝ ներգաղթյալներին տեղափոխում են փախստականների ընդունման հատուկ կենտրոններ: Տեղի իշխանությունների խոսքով՝ բոլոր փախստականները կացարանով կապահովվեն:
Նշվում է, որ սեպտեմբերին Փարիզում արդեն տարհանվել են ներգաղթյալների 2 ճամբարներ, որտեղ գտնվել է առնվազն 550 մարդ: