Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը գոհ չէ այն խաղից, որը ցույց է տվել «Դինամո»-ի դեմ խաղում:
«Սպարտակ»-ն իր լավագույն խաղը չցուցադրեց, թեպետ վաստակեցինք 3 միավոր: Ես ևս իմ լավագույն խաղը չանցկացրի, և գոհ չեմ իմ խաղից: Դեռ այն մարզավիճակում չեմ, որ գերազանց խաղ ցուցադրեմ»,- նշել է Օզբիլիսը:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը մեկնարկային կազմում էր և մասնակցեց հանդիպմանը մինչև 73-րդ րոպեն: