Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում ելույթ ունեցավ և անդրադարձավ 2016թ. պետական բյուջեի նախագծին: Ելույթից հետո նա Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ այնքան էլ խորությամբ չի ուսումնասիրել նախագիծը, սակայն ոլորտային ուսումնասիրությունը հենց իրեն ստիպեց այսօր ելույթ ունենալ:
Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ թոշակների կամ աշխատավարձերի բարձրացման մասին խոսք չկա, սակայն արդեն իսկ պարզ է, որ գնաճ է լինելու:
«Ինձ մոտ հարց է առաջանում. իսկ դու, պետությո’ւն, ի՞նչ ես անում, որ ավելի քիչ մարդկանցից գումարներ գանձես և մարդկանց կյանքը մի քիչ թեթևացնես», – նշեց Մարուքյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում·