ԲՀԿ-Ն ԿՄԱՍՆԱԿՑԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, ԱԺ-ն որոշեց Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը ԱԺ հատուկ նիստը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում անցկացնել: Որոշմանը կողմ քվեարկեց 66, դեմ` 6, ձեռնպահ` 25 պատգամավոր: Ընդ որում, կողմ քվեարկողները միայն կոալիցիոն ՀՀԿ եւ ՕԵԿ ներկայացուցիչներն էին, իսկ ձեռնպահ էին ԲՀԿ-ական պատգամավորները: ԲՀԿ-ի քվեարկությունն ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը որակել էր «չկողմնորոշված»: Ի պատասխան նրա՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Ընդհակառակը, սա խիստ կողմնորոշված քվեարկություն էր. մեզ համար բացարձակապես միեւնույն է՝ այդ հատուկ նիստը որ շենքի որ դահլիճում են անցկացնում»: Ի դեպ, ԲՀԿ-ն դեռ չի որոշել` մասնակցի՞ Ս. Սարգսյանի երդմնակալությանը, թե՞ ոչ: «Նման հարց չենք քննարկել»,-ասաց Զոհրաբյանը:




Լրահոս