Ընդդիմությունը մեկը մյուսի դեմ չի գործում, միասնական ուղու վրա ենք լինելու. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուտ է, որ ընդդիմությունը միասնական չի գործում։  «Չեք» անցկացնի նախաձեռնության հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Եվ «Նոր Հայաստանը», և «Չեք անցկացնի»-ն համախմբված աշխատում են, անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք, գործողությունները համադրում ենք։ Մենք նաեւ ընթանում ենք միասնական գործողություններ կատարելու ճանապարհով։ Մի փոքր կարող է կողքից դժվար թվալ, բայց ես մեծ հույս ունեմ, որ մենք միասնական ուղու վրա լինելու ենք: Մենք մեկս մյուսի դեմ չենք գործում։ Մենք շատ քիչ ենք մնացել որպես ընդդիմադիր եւ թույլ չենք կարող տալ մեզ առանձին գործելու շռայլությունը», – ընդգծեց նա։

Արմեն Մարտիրոսյանի խոսքով` իշխանությունը փորձեց պառակտել ընդդիմադիր քաղաքական ուժերին և ձևավորեց «Այո»-ի շտաբը։




Լրահոս