Խարդախությունների հեղինակը հայտնաբերվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 27-ին, ժամը 22.40-ին, Մեծամորի բաժնի  ծառայողները, խարդախություն կատարելու կասկածանքով, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Գևորգ Ղ.-ին: Պարզվել է, որ նա փետրվարի սկզբներին, չարաշահելով մի կնոջ վստահությունը, խաբեությամբ վերցրել է նրա “Նոութբուք” համակարգիչը՝ հաջորդ օրը վերադարձնելու պայմանով, սակայն այն վաճառել է անհայտ անձի: Պարզվել է նաև, որ Գևորգ Ղ.-ն մարտի 15-ին չարաշահելով 20-ամյա մի աղջկա վստահությունը, Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող համակարգիչների խանութից նրա  անվամբ վերցրել է 260.000 դրամ արժողության “Նոութբուք” համակարգիչ և իրացրել, իսկ մարտի 19-ին, կրկին չարաշահելով նույն աղջկա վստահությունը, խաբեությամբ տիրացել է նրան պատկանող մոտ 30 գ ոսկյա զարդերին: Նյութական վնասի չափը պարզվում է: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի քննչական բաժին:




Լրահոս