Սուպերմարկետում բռնել են խմիչքի գողերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 27-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել մի տղամարդ եւ  հայտնել, որ  15-րդ թաղամասում գտնվող սուպերմարկետից գողություն է կատարվել եւ իրենք գողին բռնել են: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 57-ամյա Լեւոն Խ.-ն  եւ 50-ամյա Օքսեն Մ.-ն  ժամը 17.30-ին սուպերմարկետից փորձել են գողանալ երկու շիշ կոնյակ, սակայն գողությունը կանխվել է սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաեւ, որ այդ նույն անձինք մարտի 25-ին նույն խանութից  գողացել են 2 շիշ վիսկի: Լեւոն Խ.-ն  եւ Օքսեն Մ.-ն բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս