Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Kicker-ի վարկածով ընդգրկվել է Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ստացել է 3 գնահատականը։ Մխիթարյանի գոլի և 2 գոլային փոխանցումների շնորհիվ«Բորուսիա»-ն 3:1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Վերդեր»-ի նկատմամբ: Դա նրա 5-րդ գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում: