Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ իր մարզն ամենաբարձր «այո»-ի ցուցանիշն է արձանագրելու:
Մարզպետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սյունեցիների մեծ մասը կողմ է փոփոխություններին և ընդհանրապես շատ քիչ «ոչ»-եր են լինելու: Նա չթաքցրեց նաև, որ մարզում արձանագրված բարձր ցուցանիշները լինելու են նաև իր անձի շնորհիվ:
Արդեն հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետը պապիկ է դարձել և բոլորիս հորդորում էր չփչացնել իր տրամադրությունը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: