Հարավային Սուդանում վթարի ենթարկված ռուսական անձնակազմով ինքնաթիռը կարող է հայկական ավիաընկերությանը պատկանել. «Ինտերֆաքս»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում ռուսական անձնակազմով բեռնատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել:

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռում 5 ռուս է գտնվել  (անձնակազմի անդամները) և 7 ուղևոր: 2-ը ողջ են մնացել, ադ թվում` մեկ երեխա:

Ռուսական «Ինտերֆաքս» գործակալության աղբյուրը չի բացառել, որ ԱՆ-12 ինքնաթիռը կարող է պատկանել հայկական ավիաընկերություններից մեկին, որը բեռնափոխադրումներ է իրականացնում Աֆրիկայում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս