2016թ.-ին ՀՀ-ն ԵՄ-ից 24 մլն եվրո կստանա. Պավել Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակվում են 2016թ. պետական բյուջեի քննակումները: Այժմ ընթանում է   Եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Հիմնական զեկուցողը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն էր, ով նշեց, որ եվրաինտեգրման ցուցանիշները բխում են բյուջետային աջակցության դրամաշնորհից, որը 24 միլիոն եվրոյի չափով է՝ միայն 2016թ.-ի համար։

«Այս 24 մլն եվրոն երեք տարբեր ծրագրերի համար է, մասնավորապես՝ աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքների երկրորդ փուլի ֆինանսավորման համար։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը 21 միլիոն եվրո է: Առաջին 7 մլն տրանշը ստանալու ենք 2016 թ. երկրորդ եռամսյակում, և այն արտացոլված է բյուջեի նախագծում, իսկ մյուս մասնաբաժինը՝ 7.8 մլն եվրոյի չափով մենք ստանալու ենք 2017 թվականի երրորդ եռամսյակում»,-հավելեց  նա:

Նա նշեց, որ գումարներ կտրամադրվեն նաև ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար։  Երրորդ ծրագիրը, նրա խոսքով,  գյուղատնտեսական ոլորտին է վերաբերում, որի համար կտրամադրվի ընդհանուր 25 մլն եվրո, որից միայն 7 մլն.-ը կտրամադրվի 2016 թվականի 2-րդ եռամսյակում:




Լրահոս