Սփյուռքի նախարարության աշխատակիցները պարտադրված են եղել իրենց աշխատավարձի մի մասը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներն այս ամիս պարտադրված են եղել իրենց աշխատավարձի մի մասը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որն այս անգամ խոստանում է բազմազավակ ընտանիքներին ապահովել բնակարանով։

Նախարարի մամլո խոսնակը մեր թղթակցի հետ զրույցում չի հերքել, որ հիմնադրամին գումարներ փոխանցվել են, բայց ասել Է, որ դա չի արվել պարտադրաբար։ Ի դեպ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեսահոլովակներում չի նշվում, որ գումարը հանգանակվում Է Արցախում ապրող ընտանիքների համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս