Լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ու հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը վիճել են Մյունխենի «Բավարիա»-ի մարզման ժամանակ:
Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը մարզման ժամանակ բղավել է Ռոբենի վրա՝ նրան անվանելով էգոիստ: Մարզումից հետո Լեւանդովսկին հրաժարվել է մեկնաբանել այդ միջադեպը՝ նշելով հետեւյալը. «Ինքներդ տեսաք ամեն բան»:
Իսկ գերմանական ակումբի մարզական տնօրեն Մաթիաս Զամերը հայտարարել է, որ ֆուտբոլիստների միջեւ լուրջ կոնֆլիկտ չկա, և դա սովորական միջադեպ է: