Եվրամիությունը պետք է կյանքի կոչի միգրացիոն քաղաքականության իր սկզբունքները, վերականգնի սահմանների վերահսկողությունը, այլապես՝ սպառնալիքի տակ կհայտնվի Շենգենյան համաձայնագրի ճակատագիրը: Այս մասին հայտարարել է Եվրամիության ղեկավար Դոնալդ Տուսկը, փոխանցում է Korrespondent.net-ը:
«Պետք չէ կասկածել, որ հարցի տակ է դրված Շենգենի ապագան»,-ասել է Տուսկը՝ անդրադառնալով միգրացիոն ճգնաժամի խնդրին:
«Եվրոպայում ամեն շաբաթ որոշումներ են ընդունվում, որոնք վկայում են հարցի լրջության մասին: Սահմանային վերահսկողության վերականգնումն անհրաժեշտություն է»,-հավելել է նա:
Եվրամիության ղեկավարը նշել է նաև, որ փախստականները պետք է գրանցվեն՝ ԵՄ գործող կանոններին համապատասխան, այլապես նրանք ապաստան չեն ստանա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան