Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը գտնվում է վերակենդանացման, մյուսը`վնասվածքաբանության բաժանմունքներում: Բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով: Նշենք, որ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Տուժածներից երկուսի բուժումը շարունակվում է Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում:
Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցից դուրս գրված և Հայաստան տեղափոխված երկու հիվանդից մեկը բուժումը շարունակում է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, մյուսը առողջացումով տուն է վերադարձել:
Այժմ քննարկվում է Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող հիվանդի` Երևան տեղափոխելու հարցը: