Արդեն մի քանի օր է, ինչ լուրեր են շրջանառվում, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանր որոշել դադարեցնել հացադուլը: “ՉԻ” տեղեկություններով, Րաֆֆու վարքագիծը սկսել է նյարդայնացնել ՌԴ իշխանություններին, մասնավորապես պուտինամերձ շրջանակներին, և նրանք Արա Աբրահամյանի միջոցով համապատասխան մեսիջ են ուղարկե լ ՀՀ իշխանություններին: Արա Աբրահամյանն ինքն է անձամբ ոուսների տրամադրությունները ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչից հետո վերջինս որոշել է “թարգել” հացադուլը և մանրից դադարեցնել հանրահավաքային պայքարը: “Նկատենք նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան բանակցությունները վարում է Արա Աբրահամյանը: Սերժ Սարզսյանի կողմից բանակցում է Արա Աբրահամյանր, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն նախաձեռնությունը վերցրել է նրա կինը` Արմենուհի Հովհաննիսյանը: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հուզախառը վիճակում հայտարարեց, թե այսօր առավոտ ինքը մեկնում է Ռ-ուսաստանի Դաշնություն ` Պուտինի հետ հանդիպելու և ներկայացնելու իրավիճակր: Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հայտարարությունից շատերը սկսեցին զվարճանալ ֆեյսբուքում: Մինչդեռ դա ոչ թե Հովհաննիսյանի հերթական անհասկանալի ձեւակերպումն էր, այլ շատ կոնկրետ sms: Փաստորեն, երեկ Րաֆֆին ակնարկում էր Արա Աբրահամյանին, որ նա կարող է “խզել” բոլոր պայմանավորվածությունները և անձամբ հանդիպել Պուտինի հետ և նրան պատմել բոլոր դարդերը: Ի դեպ`Հովհաննիսյանի այս հաղորդագրությունը ոչ միայն զավեշտալի է , այլ նաև հստակ ցուցիչ է այն իրողության, որ վերջինս լուրջ քաղաքական գործընթացների համար ադեկվատ չէ”,- գրել է թերթը:
ՉԻ.Րաֆֆին, Արա Աբրահամյանն ու Պուտինը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ