Փրկարարները բնակարանում հայտնաբերել են 74-ամյա տանտիրոջ դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 9-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:
Դեպքի մասին տեղյակ են պահվել “1-03” ծառայության աշխատակիցները:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերել են 74-ամյա Ռաֆիկ Հ.-ի դին:
Նույն բնակարանի բնակիչ 73-ամյա Գ. Մարտոյանին շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն:




Լրահոս