Հրդեհ անասնագոմի տանիքում. տարահանվել են մոտ 30 խոշոր եղջերավոր կենդանիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 17-ին, ժամը 01.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Կամոյի փողոց թիվ 8 Ռ, Ա,-ին պատկանող տան բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ այրվում է անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ), կից կուտակված մոտ 75 տ անասնակերը և մոտակայքում կայանված «ԳԱԶել» մակնիշի (առանց պ/հ) ավտոմեքենայի աջակողմյան անվադողը:

Հրշեջ-փրկարարներն անասնագոմից տարահանել են մոտ 30 խոշոր եղջերավոր կենդանի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.50-ին:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս