«Մենք կարող ենք 20.000, 30.000 մարդ հավաքել, բայց փոքր դահլիճում է լինելու, որտեղ մոտավորապես 2000 հոգի է տեղավորվում, այսինքն՝ մենք ավելի շատ հնարավորություն ունենք, բայց դրան չենք գնում…»:
Բայց մի՞թե որեւէ մեկը կարող է կասկածել ՀՀԿ-ի հնարավորությունների վրա: Ոչ ոքի համար նորություն չէ, որ ՀՀԿ-ն եթե ուզի, ոչ թե 20.000, 30.000, այլ 200.000, 300.000 եւ ավելի մարդ էլ կարող է հավաքել (որքան ուզեն, այդքան էլ «կխփեն»)՝ գործի դնելով ընդամենը ավանդական տեխնոլոգիաները (դպրոցներից ուսուցիչներ, բուհերից դասախոսներ եւ ուսանողներ, պետական հիմնարկների աշխատողներ եւ այլ մարդիկ բերելով): Ս. Ավետիսյանը ոչ մի նոր բացահայտում չարեց, այլ ընդամենն իր բազմաթիվ կուսակիցների նման անկեղծացավ եւ ապացուցեց, որ ՀՀԿ-ի գործողություններն իրոք թափանցիկ են: