«Ըստ հարցումների` 70 տոկոսը գտնում է, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխանում է ընտրացուցակի առաջին համարին: Մեր հարցումներով՝ 24,5 տոկոսը կընտրի Տարոն Մարգարյանին…»:
Բայց կա՞ մեկը, որը հավատում է մեծն թվանկարիչ Ահարոն Ադիբեկյանի կատարած «հարցումների» արդյունքներին: Այդ արդյունքներին չի կարող հավատալ նույնիսկ ինքը՝ Ադիբեկյանը, քանի որ անձամբ է ղեկավարում եւ իրականացնում նկարչական ողջ գործընթացը: Այլ հարց է, որ ընտրությունների արդյունքները նույնպես նկարվում են մեկ այլ վաստակավոր թվանկարիչ Տիգրան Մուկուչյանի նախաձեռնությամբ, եւ արդյունքում, իհարկե, կուզեն՝ 24,5 տոկոս կնկարեն, կուզեն՝ 245 տոկոս կնկարեն, իրենց ձե՞ռքը չէ: Եթե պետք լինի՝ մեկմիլիոնանոց քաղաքի ավագանու ընտրությանը 2 մլն բնակիչ էլ կմասնակցի: