ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել 2016թ. հունվարի 1-ից Ուկրաինայի դեմ առևտրային էմբարգո սահմանելու մասին. փոխանցում է ТАСС-ը: Այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
«Քանի որ Ուկրաինան միացել է Ռուսաստանի դեմ տնտեսական, ֆինանսական պատժամիջոցներին, մենք որոշում ենք ընդունել առևտրային էմբարգոյի տեսքով սահմանափակող միջոցներ կիրառելու շուրջ: Դրանք կսահմանվեն հունվարի 1-ից»,-հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:
Ուլյուկաևն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է առևտրային էմբարգո սահմանել այն դեպքում, եթե Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրամիության ներկայացուցիչներն Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ համաձայնության չհասնեն:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան