Արգամ Աբրահամյանն իր տեղակալի հետ մի քանի օրով «անհետացել էր». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն ու իր տեղակալ Գագիկ Պողոսյանը մի քանի օրով «անհետացել էին»: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Գագիկ Պողոսյանն ու Արգամ Աբրահամյանը մեկնել էին Չինաստան եւ այնտեղից վերադրաձել են անցած ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին:

Նշենք, որ երբ «Ժողովուրդ»-ն անցած շաբաթ փորձում էր Արտաշատի քաղաքապետարանից ճշտել, թե ուր են մեկնել քաղաքապետը եւ նրա տեղակալը, քաղաքապետարանի ընդունարանի աշխատակիցը, որը չէր ցանկացել ներկայանալ, ասել էր, որ Գագիկ Պողոսյանը երկրում չէ, իսկ Աբրահամյանի մասով խուսափել էր որեւէ տեղեկություն հայտնել: Գագիկ Պողոսյանը եւ Արգամ Աբրահամյանն ազգականներ են: «Ժողովուրդ»-ին, ի վերջո, հաջողվեց զրուցել Գագիկ Պողոսյանի հետ եւ հենց նրանից փորձել պարզել, թե ինչու էին մեկնել Չինաստան:

«Մենք միայն մեկ օր գործի չենք եկել, բայց Հայաստանում ենք եղել ուղղակի մի քիչ վատառողջության պատճառով»: «Ժողովուրդ»-ի ճշտող հարցին, թե իր խոսքերը վերաբերում են նաեւ քաղաքապետին, նա պատասխանել է. «Որ ես ասում եմ ես, ուրեմն քաղաքապետն էլ հետս է»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս