«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի Նորքի հոգեբուժական կենտրոնում սավանով կախված 26-ամյա երիտասարդը նախկինում մի քանի անգամ տանը ինքնասպանության փորձ է կատարել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց կենտրոնի տնօրեն Գագիկ Սայադյանը: Նշենք, որ նոյեմբերի 18-ին կենտրոնում 26-ամյա երիտասարդին գտել էին սավանով կախված: Ըստ տնօրենի՝ վերջինս միշտ գտնվել է բժիշկների ուշադրության կենտրոնում.
«Երիտասարդը տառապում էր խորը շիզոֆրենիայով: Նախկինում մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել, վերջին անգամ մկրատով վնասել էր պարանոցը: Դեպքի օրը հանդարտ վիճակում է եղել, քնել է իր համար, սակայն չի արթնացել եւ ցանկացել է գնալ պետքարան, ինչից հետո եղել է այն, ինչ եղել է: Նույնիսկ ծնողներն էին ասում, որ մեզ մոտ տեղափոխվելուց հետո նա հանգիստ վիճակում է»:
Հավելենք, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: