«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության վերջին ձախողումից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհել է, թե հնարավոր կլիներ խուսափել Ուոլթերի զեկույցի ընդունման վտանգից, եթե պատվիրակությունն ավելի ակտիվ աշխատեր:
«Ժամանակին» հայտնի դարձավ, որ ԱԺ-ում քննարկվել է պատվիրակության կազմում ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանին Նիկոլ Փաշինյանով փոխարինելու հնարավորության հարցը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: