Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը:
Այսօր` նոյեմբերի 20-ին, կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Մարտին Մուրայինը՝ 76.0 կգ:
Մենամարտը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաընկերության ուղիղ եթերում, նոյեմբերի 21-ին, սկիզբը Գերմանիայի ժամանակով ժամը 22:20, նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով` լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը ժամը 1:20: