Մալիի մայրաքաղաք Բամակոյում Radisson Blu հյուրանոցի վրա ահաբեկչական հարձակման զոհ է դարձել 19 մարդ. փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Մալիի նախագահ Իբրահիմ Մուբաքար Քեյթի հայտարարությանը:
Նա նաև հավելել է, որ ևս 7 մարդ վիրավորվել է: Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում 2 զինյալ է ոչնչացվել: Ավելի վաղ ՄԱԿ-ի խաղաղապահները հայտնել էին 27 զինյալի ոչնչացման մասին:
Երկրում 10 օրով արտակարգ դրություն է հայտարարվել:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ զոհերի թվում Ռուսաստանի 2 քաղաքացի կա:
Այժմ աֆրիկական երկրում մոտ 3 հազար զինծառայող է գտնվում, որոնք օպերացիա են իրականացնում իսլամիստների դեմ. վերջիններս, ինչպես հայտնի է, կապ ունեն «Ալ-Քաիդա» խմբավորման հետ: Ֆրանսիական նախկին գաղութում զինված կոնֆլիկտն ընթանում է 2012-ից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան