Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանի կիսանդրու բացման արարողությանը: Կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանին և կիսանդրու հեղինակ, քանդակագործ Հայկ Թոքմաջյանին:
Եղիշե Թադևոսյանի կիսանդրին տեղադրվել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հայ գեղանկարչի համանուն փողոցում:
Արարողության մասնակիցները նշել են, որ հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետ Եղիշե Թադևոսյանի կիսանդրին մայրաքաղաքի բնակիչների համար կլինի նրա անցած ստեղծագործական ուղու յուրօրինակ վերհուշ: