Կրասնոյարսկի շրջանում կործանված ռուսական Մի-8 ուղղաթիռի վթարի վայրում հայտնաբերվել են երկու «սև արկղերը», փոխանցում է Lifenews-ը:
«Սև արկղերի» վերծանմամբ կզբաղվեն Միջազգային ավիացիոն կոմիտեի մասնագետները:
Քննիչները հույս են հայտնում, որ «սև արկղերը» կարող են թույլ տալ հաստատել վթարի պատճառները, որը խլեց 10 մարդու կյանք, ևս 15-ը հոսպիտալացվել են:
Նշվում է, որ «սև արկղերը» լավ վիճակում են:
Ուղղաթիռի վթարի տարբեր վարկածներ են դիտարկվում. անսարքությունը, անբարենպաստ եղանակը, ինչպես նաև վառելիքի վատ որակը:
Նախօրեին հրապարակվել էր ուղղաթիռի անձնակազմի անդամների անունները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան