Հրապարակ. Վարչապետի փոփոխություն չի լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր, ժամը վեցին ՀՀԿ-ում տեղի կունենա Գործադիր մարմնի նիստ, որից հետո, ժամը 19:30-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստ, ինչը նշանակում է, որ քննարկվելու է այնպիսի հարց, որի մասին պետք է նաև իրազեկել ՀՀԿ-ականներին: Երկու նիստերի օրակարգում էլ կառավարության ձևավորման հարցն է: Այս մասին այսօրվա համարում գրում է “Հրապարակ” օրաթերթն ու հավելում.
“ՀՀԿ-ում չգիտեն՝ սպասվո՞ւմ են փոփոխություններ, թե՞ ոչ: Պնդում են, որ Տիգրան Սարգսյանը մնում է իր պոստին: Ինչ-որ պահի եղել են “որոշակի վարիացիաներ”՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների և որոշ առանցքային, այդ թվում և պաշտպանության նախարարության ու այլ ծառայությունների մասով նախագծեր, սակայն Սերժ Սարգսյանը որոշել է էական փոփոխություններ առայժմ չանել, սպասել, մինչև նախագահական և Երևանի ընտրությունների ջրերը պարզվեն: Ընդ որում, եթե մինչ այժմ ասվում էր, որ փոփոխությունները կլինեն սեպտեմբերին, հիմա նշվում է տարեվերջը”:




Լրահոս