Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 4 շենքի մոտ ապրիլի 17-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, “Հոնդա” մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի: Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վրաերթի հետևանքով երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Բագրատունյաց պողոտայում վրաերթի են ենթարկել 17-ամյա երիտասարդի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ