Ապրիլի 17-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 51-ամյա Կարեն Բ.-ին, 40-ամյա Արթուր Շ.-ին, 33-ամյա Սարգիս Հ.-ին, 50-ամյա Վարդգես Ա.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բնակարանի զննությամբ հյուրասենյակի պահարանից հայտնաբերվել են թմրամիջոց պատրաստելու տարբեր պարագաներ: Սարգիս Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերված պարագաներով ինքը թմրամիջոց է պատրաստել իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Չորս հոգու բերման են ենթարկել թմրանյութ պատրաստելու համար
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ