“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր բիզնեսներն այս օրերին մանրամասն ստուգվում են: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով`ՀՀ պետեկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող “Արարատցեմենտ” գործարանում, Երևանի կոնյակի գործարանում, “Կոտայք” գարեջրի գործարանում և մյուս այլ ձեռնարկություններում, որոնք պատկանում են Գ. Ծառուկյանին: “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ`ՊԵԿ-ը մոնիթորինգի միջոցով ստուգումներ է իրականացնում անգամ Ծառուկյանի դստերը պատկանող “Պրինցեսա” խանութ-սրահում, և ՀԴՄ-ի կտրոնն ուշացնելու համար արդեն կազմվել է համապատասխան ակտ: Ըստ երևույթին, Գագիկ Խաչատրյանը`Տամոժնի Գագոն, սա անում է ստացված քաղաքական հրահանգի շրջանակներում, որպեսզի նախընտրական շրջանում ԲՀԿ-ին կաշկանդի:
Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում