Ռուսական կառավարությունը պատրաստվում է արգելել Թուրքիայից մթերքների մատակարարումը: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը՝ հղում անելով երկրի գյուղատնտեսության նախարարությանը մոտ աղբյուրին:
Պարբերականի տվյալների համաձայն` ցուցակում ներառված են՝ խոշոր եղջերավոր անասունի սառեցված միս, թռչնամիս, աղ դրած միս, ապխտած միս, կաթնամթերք, այդ թվում՝ կաթնաշոռ և պանիր, ինչպես նաև` առանց կաթնաշաքարի մթերք, ձկնեղեն, ծովամթերք, ընկուզեղեն, մրգեր, բանջարեղեն, հատապտուղ և կանաչեղեն:
Նշվում է, որ ամբողջական ցուցակը կհրապարակվի մինչև դեկտեմբերի 1-ը:
«Ռոսսելխոզնադզոր»-ում հայտնել են, որ աջակցում են կառավարության նման որոշմանը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան