ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս կարտոֆիլներն անհասկանալի պայմաններում հայտնվել են շաքարավազի արկղի մեջ: Հուսանք՝ արկղը տեղափոխողը ավելի սթափ կգտնվի եւ չի շփոթի կարտոֆիլն ու շաքարավազը:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե երաշխավորված ավանդներն ի՞նչ հերթականությամբ են հաշվարկվում: Եվ կցանկանայի տեղեկանալ, թե ինչպե՞ս են հաշվարկվում երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարները:

Սլավիկ Հարությունյան (74 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ առաջին հերթին հաշվարկվում են դրամային ավանդները, իսկ երկրորդ հերթին՝ արտարժութային ավանդները: Ընդ որում, առաջին հերթին հաշվարկվում են ավանդատուի՝ բանկում առկա դրամական միջոցները, այնուհետեւ բանկի թողարկած անվանական արժեթղթերով ներգրավված դրամական միջոցները, եւ վերջում՝ դրամական միջոցների վրա հաշվարկված տոկոսները:
Տեղեկացնում ենք նաեւ, որ հատուցման ենթակա գումարը հաշվարկվում է ավանդատուի ավանդի (այդ թվում՝ ավանդի վրա հաշվարկված տոկոսների) եւ ավանդատուի՝ բանկի նկատմամբ ունեցած պարտավորության (ներառյալ տուգանքները եւ տույժերը) դրական տարբերության հիման վրա:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հուլիսի ընթացքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 751, նախարարություն դիմածների թիվը կազմել է 268, որոնցից 153-ի կողմից ներկայացվել է բանավոր դիմում: Ի դեպ, նրանց բանավոր դիմումներում գերակշռող մաս` 61 (23%) են կազմել ավանդի փոխհատուցման դիմումները:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ի՞նչ է անհրաժեշտ: Ուզում եմ իմանալ՝ ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է դիմել օգնություն ստանալու համար:

Անիտա Հարությունյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին՝ երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում:
Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին՝ ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք, եւ դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2014թ. տարեվերջի դրությամբ ընտանեկան եւ սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 105.176, որի 75.7%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Հրատապ օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 25.180: Մինչեւ 2 տարեկան երեխաների թվաքանակը, որոնց համար նշանակվել է նպաստ, տարեվերջի դրությամբ կազմել է 12.814 մարդ, վճարված գումարը տարվա ընթացքում՝ 3 071.8 մլն. դրամ, իսկ նշանակված ամսական նպաստի չափը՝ 18.000 դրամ:




Լրահոս