«Իսլամական պետության» ահաբեկիչները «խաղ» են հորինել իրենց երեխաների համար: «Խաղի» նպատակը գերիներին գտնելն ու նրանց մահապատժի ենթարկելն է. փոխանցում է Lifenews-ը՝ հղում անելով Daily Mail-ին:
Փոքր դահիճները մոտ 10 տարեկան են:
Ինչպես նշում է Daily Mail պարբերականը, տեսանյութը որակով նկարահանված է: Այն ավելի շատ հիշեցնում է ժամանակակից համակարգչային խաղ, քան մահապտիժ: Պարբերականը նույնիսկ հաստատել է 6 երեխաների ծագումը, նրանք ծնունդով Հյուսիսային Աֆրիկայից և Տաջիկստանից են: Իսկ նկարահանումները Դեյր-էզ-Զորում են ընթանում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան