Թուրքիան մտադիր չէ վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան մտադիր չէ վիզային ռեժիմ սահմանել ՌԴ քաղաքացիների համար՝ չնայած երկու երկրների միջև հարաբերությունների սրացմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան տեղեկությանը:

«Թուրքիան չի պատրաստվում վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ, քանի որ ռուս ժողովրդին բարեկամական ժողովուրդ է համարում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, 2016թ. հունվարի 1-ից Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմը և չեղյալ կհամարի չարթերային չվերթները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին թուրք-սիրիական սահմանի մոտ Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանումից հետո:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս