Դեկտեմբերի 7-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր էկզոգեն թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Սոլակ գյուղի 3 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: