Պայթյուն Մոսկվայի կենտրոնում. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի կենտրոնում Պոկրովկա փողոցի ավտոբուսի կանգառում մետրոյի կայարանից ոչ հեռու գիշերը պայթյուն է որոտացել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Վերջին տվյալների համաձայն՝ տուժել է 4 մարդ, որոնցից 3-ը հոսպիտալացվել է: Նշվում է, որ տուժածների թիվը կարող է աճել: Այս մասին հայտնել են առողջապահության մոսկովյան դեպարտամենտի ծառայությունում:

Դեպարտամենտում հստակեցրել են, որ վնասվածքները ծանր չեն, իսկ տուժածներից մեկը հրաժարավել է հոսպիտալացումից:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Պոկրովկա փողոցում 19 շենքի մոտ պայթյունի հզորությունը կազմել է 50 գրամ տրոտիլ:

Դեպքի վայրում աշխատում է ԱԻՆ ծառայությունը, Պոկրովկա փողոցը փակ է:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս