Հարձակվող Կարիմ Բենզեման ժամանակավորապես կհեռացվի Ֆրանսիայի հավաքականից: Այդ մասին հայտնում է L’Equipe-ը:
Տեղեկությունների համաձայն՝ այսօր կկայանա մամուլի ասուլիս, որի ժամանակ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կհայտարարի հարձակվողի հեռացման մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բենզեմային մեղադրանք է ներկայացվել Մատյե Վալբուենային շանտաժի ենթարկելու համար: