Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է ՀՎՖ-ի 2015 թվականի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք են ստացել կանանց 4 թիմեր` «Նժդեհը», ԽՄՕՄՄ-ը, ՀՊՏՀ-ն և Վան-ը:
Տղամարդկանց պայքարում հանդես կգան 6 թիմեր` ՖԻՄԱ-ն, «Ստեփանակերտը», «Դինամո Նոր-Նորքը», «Արաբկիրը», «Գյումրին» և ԵՊԲՀ-ն:
Վաղը կանանց մրցաշարում կհանդիպեն «Նժդեհ» – ԽՄՕՄՄ (15:00) և ՀՊՏՀ – «Վան» (16:30) թիմերը:
Տղամարդկանց մրցաշարում թիմերը բաժանվել են երկու ենթախմբերի: Վաղը կկայանան հետևյալ հանդիպումները. «Արաբկիր» – ԵՊԲՀ (18:00), «Դինամո Նոր-Նորք» – «Գյումրի» (19:30):