Armenian text to speach

Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարվելիք այցը հետաձգվեց. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դմիտրի Մեդվեդևն այս տարի չի այցելի Հայաստան։ Հիշեցնենք, որ նախօրոք հայտարարված էր, որ Հովիկ Աբրահամյանի հրավերով ԵԱՏՄ վարչապետների հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Երևանում՝ Մեդվեդևի գլխավորությամբ։ Կառավարության մեր աղբյուրները դա բացատրեցին Ռուսաստան-Թուրքիա լարված վիճակով՝ ոչ թե քաղաքական, այլ տնտեսական կոնտեքստով։ Ըստ այդմ՝ պատժամիջոցները ժամանակ չեն թողել Մեդվեդևին՝ ԵԱՏՄ նիստն իր գրաֆիկով անցկացնելու համար, և այն տեղափոխվել է հաջորդ տարի։ Երբ այն տեղի կունենա՝ չգիտեին։ Հիշեցնենք նաև, որ հաջորդ տարի արդեն ԵԱՏՄ «վարչապետ» կդառնա Տիգրան Սարգսյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս