«Իսլամական պետության» զինյալները սկսել են հրթիռային հարվածներ արձակել Իրաքի հյուսիում տեղակայված թուրքական ռազմակայանի ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը:
Այս մասին հայտարարել են քուրդ զինծառայողների աղբյուրները:
Նշվում է, որ արձակված հրթիռները Մոսուլ քաղաքի հյուսիսում գտնվող քրդական դիրքերի վրա ահաբեկիչների հարձակման մի մասն է դարձել:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է Իրաքում Թուրքիայի ռազմական ներկայության պահպանման պլանների մասին:
Հիշեցնենք, որ Իրաքը դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ բողոքելով թուրքական իշխանությունների գործողություններից, որոնք հրաժարվում են դուրս բերել թուրքական զորքերը Մոսուլից:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան