Սպառնացել են ոտքերը ջարդել. Բարեվ Երեվան դաշինք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ահազանգեր ընտրախախտումների վերաբերյալ
ժամը 12.00-ի դրությամբ
05 մայիսի 2013թ.
1 07:00 մայիսի 4-ից Յու-Քոմ ընկերության կողմից անջատված է Երզնկյան 75 հասցեում գտնվող Քաղաքացիական ազգային նախաձեռնության տարածքում տեղակայված “Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնի ինտեռնետ-կապը: Յու-Քոմ-ի գրասենյակից մեզ դա բացատրել են “տեխնիկական խնդիրների” առկայությամբ:
2 08:00, Էրեբունու 13/25 տեղամասից ահազանգել է “Ժառանգության” կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Արուս Հովհաննիսյանը եւ հայտնել, որ ՀՀԿ-ի կողմից նշանակված նույն հանձնաժողովի նախագահ Աիդա Զաքարյանը ճնշում է գործադրում իր վրա՝ ընտրողների անունից պահանջելով ներողություն խնդրել նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած վիճաբանության համար:
3 08:20 7/22 տեղամասում “Ժառանգության” կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Հասմիկ Թագակչյանը տեղեկացնում է, որ առավոտյան փորձարկվել է թանաքը եւ պարզվել, որ այն ցնդում է ժամանակից շուտ: Որոշում է կայացվել ԿԸՀ տրամադրած թանաքին խառնել սովորական թանաք:
4 08:50 7/23 տեղամասում “Ժառանգության” կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Լուսինե Օրդոյանը ահազանգում է, որ որոշ ընտրողների մոտ նկատել է կանաչ եւ կարմիր գրիչներ:
5 09:00 Զարուհի Փոստանջյանը ահազանգում է, որ 4/26 տեղամասում ընտրողների թիվը նախագահական ընտրությունների համեմատ ավելացել է 40-ով, իսկ 4/24-ում՝ գրեթե 100-ով:
6 09:20-11:30. 6/17 տեղամասում “Ժառանգության” կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Մերի Մաթեւոսյանը ահազանգում է մեքենաների կուտակում ընտրատեղամասի առջեւ, ինչպես նաեւ կողմնակի անձանց ներկայություն տեղամասում: Նա այդ մասին ահազանգել է հանձնաժողովի նախագահին, որը սակայն որեւէ միջոց չի ձեռնարկել կողմնակի անձնանց դուրս հանելու համար: Երբ Մերի Մաթեւոսյանն ինքն է փորձել կարգի հրավիրել կողմնակի մի անձի եւ խնդրել է նրան դուրս գալ տեղամասին՝ այդ անձնավորությունը սպառնացել նրան, որ “իրեն վատ կլինի դրա համար”, ապա դուրս եկել տեղամասից: Նույն անձնավորությունը 155 դպրոցի մոտ “Բարեւ Երեւան” վստահված անձին սպառնացել է “ոտքերը ջարդել”:
7 10:50 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ “Ժառանգության” կողմից նշանակված հանձնաժողովի 8 անդամներ չեն ներկայացել իրենց տեղամասեր: “Ժառանգության” կենտրոնական գրասենյակից փորձել են ճշտել ԿԸՀ-ից, թե կոնկրետ ո՞ր տեղամասերի հանձնաժողովականներն են բացակայում, սակայն Սմբատյանի օգնականը՝ վերջինի հետ խոսելուց հետո հրաժարվել է տրամադրել այդ տեղեկությունները: 12:00-ի դրությամբ ԿԸՀ-ն այդպես էլ չի տրամադրել “Ժառանգության” կենտրոնական գրասենյակին այդ տեղեկատվությունը:
8 09:20, Շենգավիթի քաղմասի հետնամասում բաժանվում է ընտրակաշառք: գտնվող մանկապարտեզում՝ 8/32 ընտ Ահազանգը փոխանցվել է նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Երեկ 144 դպրոցում բաժանվել է ընտրակաշառք:
9 09:25, 2/8 տեղամասում Նոր Նորքի 4-րդ հատվածում “Ժառանգության” ներկայացուցիչը բռնել է մի մարդու, ով փորձել է կրկնակի քվեարկություն անել: Նրա անձնագրից մաքրված է եղել կնիքը, սակայն նա փորձել է տվյալները փոխանցել է ոստիկանությանը: “Բարեւ Երեւանի” ներկայացուցիչները մեկնել են տեղամաս:
10 09:35, “Բլեյանի դպրոցի” շրջակա շենքերում բաժանվում են գունավոր գրիչներ եւ ընտրողներին յուրաքանչյուրին 20.000 գումար են տալիս՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Ահազանգը փոխանցվել է նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
11 09:50, 8/30-ում (50 դպրոց) լարված մթնոլորտ է eu անկառավարելի իրավիճակ: Արձանագրվել է դեպք, երբ ընտրողը մոտեցել է քվեատուփին,՝ առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու:
12 10:00-ի շրջաքայքում 11/14-ում բաց քվեարկություն է իրականացրել, հայտարարելով, որ քվեարկում է 6-րդ համարի օգտին անձնագիրը չի տվել, որ կնքեն, “Ժառանգության” ներկայացուցիչը ահազանգել է հանձնաժողովի անդամին, ով դիմել է ոստիկանությանը: Ոստիկանը տարել է նշված անձնավորությանը եւ առանց տվյալները արձանագրելու բաց է թողել: Խախտման մասին աջձանագրություն է կազմվել “Ժառանգության” ներկայացուցչի կողմից: Ոստիկանի անգործության մասին տեղեկատվությունը փոխանցվել է նաեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
13 10:30 5/20 տեղամասում կուտակումներ ներսում՝ 25-ից ավելի մարդ: Անհայտ անձիք, թաղային հեղինակություններ գտնվում են տեղամասում, շրջում են եւ ուղղորդում ընտրողներին:
14 11:00, Դիտորդ Կարեն Վարդանյանը ահազանգում է, որ Յու-Քոմ ընկերությունը իր աշխատակիցներին հրահանգել է ընտրել Տարոն Մարգարյանին:
15 11:05, 6/06, 6/07 տեղամասերում կուտակումներ եւ տեղամասերի մոտ շուրջ 50 մեքենա է կուտակված
16 11:00, 10/10 տեղամասի առջեւ մեքենաների կուտակումներ:
17 11:20, 11/13-ում հանձնաժողովի նախագահը թույլ է տվել մի քաղաքացու քվեարկել նույնականացման քարտով:
18 11:43 Ավանի 1/21 տեղամասում թիվ 56 համարի երթուղային տաքսիներով բերում են ընտրողներին ընտրատեղամաս:
19 11:48, 4/22 տեղամասում հանձնաժողովի նախագահը թույլ է տվել մի անհայտ քաղաքացու քվեարկել ID-քարտով:
20 11:50, մի քաղաքացի, ով չցանկացավ ներկայանալ, ահազանգեց, որ Զորավար 32 հասցեում, Թումանյանի անվ. դպրոցում տեղակայված ընտրատեղամասի դիմաց բաժանում են ընտրակաշառք ՀՀԿ-ի օգտին եւ տալիս գունավոր գրիչներ՝ քվեարկությունը վերահսկելու նպատակով:
21 12:00, մի քաղաքացի ահազանգել է, որ Շենգավիթի թիվ 27 դպրոցի մոտ ընտրակաշառք են բաժանում:
“Բարեւ Երեւան” կուսակցությունների դաշինքի
Ընտրությունների վերահսկման տեղեկատվական կենտրոն




Լրահոս