![](https://armlur.am/wp-content/uploads/2013/05/05//46201.jpg)
13/15 ընտրատեղամասում վեճ է տեղի ունեցել դիտորդի եւ հանձնաժողովի նախագահի միջեւ: Հանձնաժողովի նախագահը պնդում է, որ դիտորդը ապատեղեկատվություն է տարածել այն մասին, որ հանձնաժողովի նախագահի կարճատեւ բացակայության ընթացքում տեղամասում ստեղծվել է անկառավարելի իրավիճակ եւ տեղամասում են գտնվել անհայտ անձինք: Նախագահը պահանջել է հերքել այդ տեղեկությունը: Դիտորդը չի հերքել, քանի որ դա ապատեղեկատվություն չի եղել, նա է արձանագրել այդ փաստը: Այս մասին հայտնեց մեր թղթակիցը: